
Հունվարի 25-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակչի:Պարզվել է, որ նախկինում դատապարտված տղամարդը հունվարի 24-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մասիս քաղաքի 6-րդ փողոցից գողացել է ջրահեռացման 2 դիտահորերի մետաղյա կափարիչները` ընկերությանը պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:Գողոնն առգրավված է:Կատարվում է հետաքննություն: