Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը վերապահումներ ունի ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած 2014 թվականի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ։ Այդ վերապահումները ֆիննախը կներկայացնի կառավարության այսօրվա նիստում։
Ֆիննախը չի հավատում ԿԲ-ի այն կանխատեսումներին, թե այս տարի կարձանագրվի 5.8 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշը ֆիննախը գնահատել է որպես «լավատեսական»։
Ըստ նախարարության, ԿԲ-ի կանխատեսումները չափազանցված են 1-ից 1.5 տոկոսով։
Այսինքն՝ եթե ԿԲ-ն իրականացնի իր մշակած դրամավարկային քաղաքականությունը, ապա տնտեսական աճը 2014-ին կկազմի 4.3-ից 4.8 տոկոս։ Եվ սա հաշվի առնելով՝ ֆիննախը առաջարկելու է վերանայել ԿԲ-ի մշակած դրամավարկային քաղաքականությունը և իրականացնել «ընդլայնողական» քայլեր, այսինքն՝ խթանել տնտեսական աճը, որը, սակայն, կհանգեցնի բարձր գնաճի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս