«Յուվեցի Կարոյի» թոռնիկին դեպքից հետո տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում հնչած կրակոցների հետեւանքով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկը` 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել եւ դեպքից հետո չի խոսում: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երեխային բժշկական օգնության ցուցաբերման նպատակով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ: Իսկ պատգամավորի փեսայի` Գոռ Առաքելյանի ճանապարհը փակած Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հանցավոր վարքուբարքով ապրող ջավախցիներ են, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնությունում գտնվում է հետախուզման մեջ: Մեր տեղեկություններով՝ այս տղաները մոտ 10 օր առաջ Կայարանում եւ մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում լուրջ ծեծկռտուքներ են հրահրել: Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը հավակնում է քրեական հեղինակություն դառնալ, դրա համար էլ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       


 




Լրահոս