Շատվան համայնքի ՀՀԿ-ական թեկնածուն գրանցված է ԲՀԿ-ական գյուղապետի տանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի քաղաքական դաշտն ունիկալ կոնֆիգուրացիաներ ունի, որն արտահայտվում է ոչ միայն ԱԺ-ում, այլեւ հեռավոր համայնքներում: Հունիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվան համայնքում տեղի ունենալիք  համայնքապետի ընտրություններին մասնակցում է 3 թեկնածու` երկու ՀՀԿ-ական եւ մեկ ԲՀԿ-ական, ով նաեւ գործող գյուղապետն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ական թեկնածու  Խաժակ Մկրտչյանը ոչ միայն այդ համայնքի բնակիչ չէ, այլեւ գրանցված է հենց ԲՀԿ-ական գյուղապետի տանը, ու իր թեկնածությունը հենց իրեն տեղ տվողի դեմ էլ դրել է: Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե մրցակիցների  կուսակցական պատկանելությունն ինչ ազդեցություն ունի ընտրական գործընթացի վրա, գործող համայնքապետ Լյովա Աբրահամյանը պատասխանեց. «Ի սկզբանե Նիկոլայ Ավանեսյանն է եղել ՀՀԿ-ական, իսկ մյուսը՝ Խաժակը, բոլոր կուսակցությունները փորձեց: Ավելին՝ գյուղապետի նախորդ ընտրություններին  ԲՀԿ-ական էր»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:       




Լրահոս