Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկին:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման բնականոն գործընթացն ապահովելու հանգամանքով:
Բնակչության պետական ռեգիստրի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի տեղեկատվական շտեմարանների համադրման տվյալներով` 2013թ. Հայաստանի Հանրապետությունում ծնված և երեխայի ծննդյան միանվագ նպաստ չստացած երեխաների թիվը կազմում է շուրջ 2245 երեխա, կանխատեսվում է, որ դրանցից շուրջ 355-ը կլինեն ընտանիքում ծնված երրորդ կամ հաջորդող երեխան:
Նախագծի համաձայն` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգի համաձայն նպաստի նշանակումը կատարվելու է սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կողմից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը և վճարումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից:
Սույն նախագծի համաձայն` Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համար նախատեսված 7,905,150.0 հազար դրամ ֆինանսական միջոցներից պակասեցնել 247,150.0 հազար դրամ և այն նույն ծրագրի շրջանակներում հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (1890 երեխա x 50000դրամ + 355երեխա x 430000 դրամ=247.15մլն.դրամ):