Դ. Քեմերոն. Մենք չենք ցանկանում, որ Ղարաբաղյան պատերազմը վերսկսվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.”Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Մենք չենք ցանկանում, որ պատերազմը վերսկսվի։ Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք ընթացիկ գործընթացը, որը կարող է հանգեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը”։Քեմերոնն անդրադարձել է նաեւ  Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը. “Մեծ Բրիտանիան նույնպես ընդունել է անցյալին ուղղված օրենքներ, սակայն կարծում եմ, որ պետք է ապրել ներկայով”։




Լրահոս