Օրերս պարզ դարձավ, որ գիտնականների կանխատեսման համաձայն` այս տարվա ամռանը Եվրոպայի և Եվրասիայի տարածքում անոմալ շոգ եղանակ է գրանցվելու:
Բացի այդ, սպասվում է չոր ամառ:
Եթե գերմանացի գիտնականների կանխատեսումները հաստատվեն, ապա առաջիկա ամառը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգը:
Այս առիթով Armlur.am-ը կապ հաստատեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ, ում փոխանցմամբ, առաջիկա կանխատեսումների համաձայն` Հայաստանին շոգ ամառ չի սպասվում:
Սուրենյանը հայտնեց, որ վերջնական տեսությունը պատրաստ կլինի մայիսի 26-ին:
Տաթև Հարությունյան