
Հայաստանում ժամերն այլեւս չեն փոխվի, այս մասին որոշվեց կառավարության այսօրվա նիստում: Առաջարկով հանդես եկավ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով կառավարության անդամներին ներկայացրեց ժամային գոտու խնդիրը:Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT 3 ժամային գոտում, սակայն ժամերի առաջ եւ ետ տալը խախտում է այդ գոտին:Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե այդ դեպքում ինչպես է դա արվում Վրաստանում, Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Վրաստանն ու Ռուսաստանն էլ են անցել այդ գոտուն:Այնուհետեւ կառավարությունը հաստատեց Տիգրան Դավթյանի առաջարկը: