Ըստ “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպության` 2010թ. համեմատ Հայաստանը զգալի թռիչք է արձանագրել` 101-րդ տեղից հասնելով 77-րդին:Մամուլի ազատությանը վերաբերող զեկույցը, այդուհանդերձ, արձանագրում է նաև հետևյալը. “Հայաստանի դիրքերի 24 հորիզոնականով բարելավումը թվում է, թե նշանակալի առաջընթաց է, սակայն Հայաստանը փաստացի վերադարձել է այնտեղ, որտեղ գտնվում էր 2008թ. վիճելի ընտրություններից առաջ: ԶԼՄ-երը շարունակում են մնալ դատական հետապնդումների ճնշման տակ, օրենքով պահանջվող փոխհատուցման չափերը մտահոգիչ ենե: Ըստ “Լրագրողներ առանց սահմաններիե կազմակերպության` հայկական ԶԼՄ-երում վիճակը կայունացել է 2008-ից հետո, սակայն դատական գործերն ու հետապնդումները շարունակում են միջամտության էական գործոն հանդիսանալ անկախ լրատվամիջոցների դեպքում:
RSF. Հայաստանն առաջընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ