Իսպանիայի Գավաթի 2011/12 թվականի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում կատալոնական Բարսելոնա-ն ընդունեց Մադրիդի ,Ռեալե-ին: Երկրպագուները գերազանց հանդիպման ականատես եղան, քանի որ թիմերը ցուցադրում էին բաց, հարձակվողական ֆուտբոլ:Առաջին խաղակեսում տանտերերին հաջողվեց երկու գնդակ խփել. աչքի ընկան Պեդրոն և Դանի Ալվեսը: Երկրորդ խաղակեսում մրցավարը չարձանագրեց Սերխիո Ռամոսի խփած գնդակը, իսկ 68-րդ և 72-րդ րոպեներին Ռոնալդուի և Բենզեմայի խփած գոլերից հետո հաշվի հավասարակշռությունը վերականգնվեց: Հյուրերին կիսաեզրափակիչ դուրս գալուց բաժանում էր 1 գոլ, որը Ռեալ-ի ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան խփել: Այսպիսով`Բարսելոնա – Ռեալ` 2:20:1 Պեդրո (43և), 0:2 Դանի Ալվես (45+3և), 1:2 Քրիշտիանու Ռոնալդու (68և), Կարիմ Բենզեմա (72և):
Բարսելոնա – Ռեալ` 2:2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ