Կոմիում ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերությանը պատկանող ձեռնարկությունում առավոտյան տեղի ունեցած պայթյունից հետո նավթի երեք պահոցներ են հրկիզվել:
«Այսօր առավոտյան Ուսինսկ քաղաքից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Լուկօյլ-Ուսինսկնեֆտեգազ» ձեռնարկության տարածքում տեղի է ունեցել նավթի այրվող պահոցի պայթյուն: Պայթյունի արդյունքում հրկիզվել են ևս երեք պահոցներ», – տեղեկացնում է ՆԳՆ-ն:
Գերատեսչությունից հայտնել են, որ տուժել է մեկ մարդ, ով մասնակցել է կրակի մարմանը: Պայթյունի պատճառ է դարձել խոշոր հրդեհը, որն առաջացել է չորեքշաբթի երեկոյան, 5 հազար խմ տարողություն ունեցող պահոցը նաֆթով լցնելու պահին, հայտնում է BBC-ին: