“”Ժողովուրդ”” օրաթերթի այսօրվա համարում կարդում ենք. “”Վաղվանիցկմեկնարկեն հայոց բանակի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Ողջերկիրը կցնծա, քանի որ նորանկախ Հայաստանում ամենակայացած կառույցներից մեկընշում է իր 20ամյակը: Բայց անգամ տոնական տրամադրությունները չեն խանգարիհիշել կյանքի անարդարությունների մասին` արձանագրելով զավեշտալի մի իրողություն,որ այսօր իշխանական բուրգում հայտնված երիտասարդների մեծամասնությունը հայոցբանակում չի ծառայել: Թերեւս այդ հանգամանքը չի խանգարի, որպեսզի հայոց բանակիտոնական միջոցառումների մասնակիցների եւ հրավիրյալների մեջ լինեն բազմաթիվբարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հայրենիքին իրենց պարտքը չեն տվել: Նրանքհաստատ կզբաղեցնեն տոնական միջոցառումների դահլիճների առաջին շարքերիպատվավոր տեղերը, ոմանք անգամ պաթոսով լի ելույթներ կունենան` հայոց բանակըկոչելով մեր պետականության ամենակարեւոր հիմնասյուներից մեկը եւ բանակի դեմցանկացած քննադատություն կհամարեն ազգային դավաճանություն: Դահլիճումնստածներն, անշուշտ, կծափահարեն` լավագույն դեպքում մտքում մի քանի քաղցր խոսքասելով բանակից կիլոմետրերով հեռու ճարտասանների հասցեին: Սակայն իրդժգոհությունը ոչ ոք չի բարձրաձայնի, քանի որ արդեն իսկ բոլորին է հայտնի, որ գործողիշխանությունների համար հայոց բանակում ծառայել-չծառայելը ոչինչ չի նշանակում:Այսօր արագընթաց կարիերա անելու համար հայոց բանակում ծառայելը ոչ միայնպարտադիր, անգամ ցանկալի էլ չէ: Դրա վառ ապացույցն իշխանության ամենավերինօղակներում մեկը մյուսի հետեւից ընդգրկվող չծառայած երիտասարդներն են: Նրանցամբողջական ցուցակը դժվար է ներկայացնել, քանզի այն օրեցօր համալրվում էբանակից խույս տված նորանոր դեմքերով: Մեզ մնում է կոչ անել սույն պարոններին,որպեսզի գոնե բանակին նվիրված միջոցառումներին չմասնակցեն: Փոքր-ինչ տգեղ է:ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ Լուսանկարներում ներկայացված պաշտոնյաները. Եղիշե Կիրակոսյան ՀՀ արդարադատության Նախարարի տեղակալ, Շահեն Ավագյան ԱԳՆ գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար, Էմիլ Տարասյան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Գեւորգյան ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, Արամ Օրբելյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Արմեն Աշոտյան ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Վահե Ջիլավյան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար, Վարդան Մարաշլյան ՀՀ սփյուռքի փոխնախարար, Սուրեն Կարայան ֆինանսների փոխնախարար, Գրիգոր Մուրադյան ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, Ռուբեն Մելիքյան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՉԾԱՌԱՅԱԾ. ՆՐԱՆՑ ՏՈ°ՆԸ ՉԷ (Պաշտոնյաների ցուցակ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ