
Կառավարության նիստի ավարտից հետո ` զինծառայողների ծնողներին մոտեցավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ծնողները նրան հիշեցրեցին, որ Սերժ Սրգսյանի կողմից նշանակված զինդատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացել է, որ կլուծի իրենց խնդիրները սակայն մինչ օրս չի կատարում իր խոստումները: Ի պատասխան, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Գեւորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկն է, եւ հետեւաբար, եթե խոստացվել է, ուրեմն կանի:Նշենք, որ կառավարության շենքի դիմաց է նաև “ՀՀՇ-ի Գեւորիկը՝ իր արդեն հայտնի դարձած “Առա՛ջ , Հայաստան” շարֆով: Նա բացառապես մոտենում է նախարարական մեքենաներին: