Այսօր քաղագետ Հմայակ Հովհաննիսյանի եւ “Հայ-ռուսական միավորում” հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Ահարոնյանի համատեղ ասուլիսն սկսվեց սկանդալով. Հմայակ Հովհաննիսյանը չէր ցանկանում բանավիճել Ռոբերտ Ահարոնյանի հետ՝ ասելով որ իրեն նախապես չեն տեղեկացրել, որ իր հետ բանավիճողներ են լինելու:”Ես խոսել չեմ ուզում ձեզ հետ, պարոն Ահարոնյան: Բանավիճելու ոչ մի հարց չունեմ: Ինչի՞ շուրջ պետք է մենք բանավիճենք”- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:Թեեւ Ռոբերտ Ահարոնյանը պատրաստ էր բանավիճել, Հմայակ Հովհաննիսյանն կրկնեց, որ ցանկություն չունի բանավիճելու ևլքեց սրահը:Ռոբերտ Ահարոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքն ու Հմայակ Հովհաննիսյանը շատ լավ են միմյանց ճանաչում եւ նախկինում միշտ ունեցել են ընկերական հարաբերություններ:”Ես կարծում եմ, որ ինքը Ռուսաստան անունը լսեց ու էլ չցանկացավ մասնակցել բանավեճին: Դե երևի չի ուզում տարբեր հարցերի շուրջ իր կողմ կամ դեմ տեսակետը ներկայացնել”,- այսպես մեկնաբանեց Ռոբերտ Ահարոնայնը:
Սկանդալ մամուլի ակումբում. Հմայակ Հովհաննիսյանը լքում է ասուլիսը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ