
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Chrysler 300C նախագահական մեքենան աճուրդի է հանվել Ebay հեղինակավոր կայքում, – տեղեկացնում է Life News-ը:Մեքենան 2005թ. արտադրության է: Մի քանի տարի այն վարել է անձամբ նախագահը: Նա գնել է մեքենան 85.000 դոլարով: Մեքենայի վազքը կազմում է 33հզ կմ:2007-ից սկսած մեքենան պարբերաբար հանվել է աճուրդների եւ դրանցից առաջինի ժամանակ վերջինիս մեկնարկային գինը կազմել է 100.000 դոլար, սակայն, մինչ օրս որևէ մեկն այն գնելու ցանկություն չի հայտնել: