
ԱՄՆ-ն 80 զինծառայող է ուղարկել Չադ, որոնք պետք է մասնակցեն Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից առևանգված դպրոցահասակ մի խումբ աղջիկների փնտրմանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Այդ զինծառայողները «կաջակցեն թռչող սարքերի շահագործմանը՝ հյուսիսային Նիգերիայում և շրջակա տարածքներում հետախուզական-դիտորդական առաքելության իրականացման նպատակով», – ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Կոնգրեսի ղեկավարությանը հղած նամակում:
Նրա խոսքով, ամերիկյան այդ զինվորական ստորաբաժանումը Չադում կմնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
«Բոկո հարամ» խմբավորման գրոհային իսլամիստները ապրիլի 14-ին 276 դպրոցական աղջիկներ էին պատանդ վերցրել: Ոստիկանության տվյալներով, նրանցից 223-ը դեռևս գտնվում են ավազակների ձեռքում: