
Հունվարի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի հետ:Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հաշտեցման գործընթացի ներկա վիճակն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը` այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:Այնուհետև անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին. մասնավորապես, ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովման հնարավորություններին: Կարևորվել է միջազգային դիտորդական մեծաթիվ առաքելության մասնակցությունը ընտրություններին:Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը: