
Բուլղարիայի արեւլյան հատվածում արդեն մեկ օր շարունակվող ուժեղ ձյան պատճառով մոտ 53 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի,- հայտնում է ИТАР-ТАСС -ը: Առավել ծանր իրավիճակում են հայտնվել Վիդինի, Վրաստայի եւ Մոնտանայի շրջանները, որտեղ էլեկտրասնուցման վերականգնման աշխատանքները դժվարացել են չմաքրված ճանապարհների պատճառով: Երկրի 19 շրջանում հայտարարվել է վտանգի աստիճան: Սոֆիայում այս պահին շարունակում է ձյուն տեղալ, ձյան ծածկույթը հասնում է 35 սմ-ի: Փողոց է դուրս բերվել 180 միավոր տեխնիկա, սակայն դա բավարար չէ ձյունը մաքրելու համար: