ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՖՐԱՆՍԻԱ՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետեւ Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանությունը հրապարակավ ժխտողները կդատապարտվեն 1 տարվա ազատազրկման եւ կտուգանվեն 45.000 եվրոյով: Երեկ` ուշ երեկոյան, երկարատեւ քննարկումից հետո Ֆրանսիայի Սենատը ձայների 127  կողմ եւ 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու  մասին օրինագիծը:  Թեեւ այն դեռ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահի ստորագրմանը, սակայն դա, կարելի է ասել, արդեն զուտ տեխնիկական խնդիր  է, քանզի հայտնի է, որ այս օրինագծի ընդունման հարցում ամենամեծ ջանքերը գործադրեց հենց Նիկոլա Սարկոզին: Այսպիսով` Ֆրանսիան հերթական անգամ աշխարհին ցույց տվեց, որ շարունակում է մնալ մարդկային ամենաբարձր արժեքների ու գաղափարների ջատագով երկիր: Հուսանք, որ առաջիկայում Ֆրանսիայի օրինակին կհետեւեն նաեւ մնացած եվրոպական երկրները: Շնորհակալություն, Ֆրանսիա՛:




Լրահոս