17-ամյա պատանին Տիգրան Ավետիսյանն է, ով տառապում է բացառիկ տեսակի հիվանդությամբ` Սինդրոմ Գուդպասչերա: Դեկտեմբերին երեխան իրեն վատ է զգացել, դիմել են Հրազդանի բժշկական կենտրոն, թոքաբորբի դեմ բուժում ստանալուց հետո որոշ ժամանակ անց դուրս է գրվել,բայց տանը նորից ջերմել է,վատ է զգացել…..Մի խոսքով`ձմռան ամիսներին բուժվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, հետո տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է այս չարիք հրեշ հիվանդությունը:
Բացառիկ տեսակի հիվանդություն է, որի կատարյալ բուժումը աշխարհում ոչ մի տեղ չկա, միայն, բուժող բժշկի խոսքերով ու մեր հետաքրքրվելու արդյունքում պարզել ենք, որ երեխայի կյանքը կարող են երկարացնել (10-15 տարի) արտերկրում: Լավագույն տարբերակը (գնային պահով) ՌԴ-ն է՝ Մոսկվան:
Տիգրան Ավետիսյանի կյանքը փրկելու համար ՎՏԲ Հայաստան բանկում այսօր բացվել են հաշվեհամարներ`
ՀՀ դրամ-16025073043101
ԱՄՆ դոլար-16025073043102
Եվրո-16025073043103
ՌԴ ռուբլի-16025073043104
Կարող եք զանգահարել նաև հետևյալ հեռախոսահամարով` 094956194 Նորիկ Ավետիսյանին՝ Տիգրանի հորը: