Բրիտանիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանի տեղակալը հանդիպում է խնդրել ռուս նախագահի մասին արքայազն Չարլզի՝ վերջերս արված արտահայտության հետ կապված:
Հանդիպումը պետք է կայանա հինգշաբթի, սակայն ճշգրիտ ժամանակը չի նշվում: Արքայազն Չարզը Կանադա կատարած իր այցելության ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ: Այդ արտահայտությունը մեջբերել է բրիտանական Daily Mail-ը:
Արքայազն Չարլզի մամլո ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել արքայազնի՝ մասնավոր խոսակցության ընթացքում արած արտահայտությունը:
Մոսկվան առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել Ուելսի արքայազնի բառերը: Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին BBC-ին ասել է, որ ճիշտ չէր լինի պատասխանել արքայազնի մասնավոր խոսակցության ժամանակ ասված բառերին: