Անջելինա Ջոլին կարող է քաղաքական գործիչ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլին չի բացառում, որ հետագայում կարող է իր համար քաղաքական գործչի կարիերան ընտրել, իսկ Բրեդ Փիթի հետ հարսանիքին, որի ժամկետը դեռևս որոշված չէ, փիտբոլ կխաղա:

Այս մասին նա հայտնել է մայիսի 21-ին ամերիկյան АВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այն հարցին, թե չի մտածում արդյոք քաղաքական ասպարեզում գործունեության մասին, Ջոլին պատասխանել է. «Գիտեք, եթե ես գամ այն եզրակացության, որ կկարողանամ արդյունավետ գործել, ապա կփորձեմ»:

«Սակայն ես համոզված չեմ, որ ինձ այդ պարագայում լուրջ կընկալեն», – խոստովանել է նա:

Ավելի վաղ Ջոլին բազմիցս հայտարարել է, որ քաղաքական գործչի կարիերան իր համար բացարձակ անընդունելի է, քանի որ չափից շատ են հասարակության համար անընդունելի մանրամասները:

«Հետաքրքիր է՝ արդյոք իմ պահարանում առկա բոլոր կմախքների մասին է արդեն հայտնի: Երևի ամեն բան արդեն հայտնի է դարձել, ոչինչ չի մնացել», – նշել է նա:

Ջոլին խոստովանել է, որ ինքն ու դերասան Բրեդ Փիթը դեռևս չեն որոշել իրենց հարսանիքի ժամկետը:

Նա ասել է, որ իրենք երեխաների հետ միասին հաճախակի քննարկում են այս հարցը, և նրանցից մեկը խորհուրդ է տվել հարսանիքի ժամանակ փիտբոլ խաղալ:




Լրահոս