Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Այս կապակցությամբ 18-45 տարեկան տղամարդկանց համընդանուր մոբիլիզացում է անցկացվում:
Լուգանսկի մարզում առավոտից ընդհարումներ են տեղի ունենում Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկների և հարավ-արևելքի բանակի միջև: Հարավ-արևելքի միացյալ շտաբից երեկ ուշ երեկոյան հաղորդել են, որ Լուգանսկը նախապատրաստվում է ազգային գվարդիայի հարձակմանը:
Դեպի Լուգանսկ է ուղևորվել խոշոր ռազմական շարասյուն, որի կազմում են մոտ 200 միավոր տեխնիկա, այդ թվում՝ «Գրադ» համակարգեր, ինքնաշարժ հրետանային սարքեր, զրահամեքեմամեր, տանկեր, ինչպես նաև՝ մոտ 2.000 զինվորական: Քաղաքում թռուցիկներ են բաժանվել, որոնցում նախազգուշացվում է ազգային գվարդիայի և «Աջ սեկտորի» կողմից հնարավոր քիմիական հարձակման մասին: