
Քիչ առաջ Ազգային Ժողովում ընդունվեց Կառավարության նոր ծրագիրը:
Ինչպես և նախօրոք հայտարարվել էր` ոչ իշխանական չորս ուժերը չմասնակցեցին քվեարկությանը: Քվեարկությունից հետո ստացվեց 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներ:
Մինչ քվեարկությունը Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքն ու Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկելու կառավարության ծրագրին: