Շաբաթ օրը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել ձերբակալված Էդմոնդ Ծատուրյանը: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդեցին. «Դատական կարգադրիչները ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ, 214-րդ հոդվածներով սահմանված կարգով կալանավորված, ինչպես նաեւ ձերբակալված անձանց իրենց հսկողության տակ պահելու եւ որեւէ տեղ ուղեկցելու լիազորություն չունեն: Դատարանի վարչական տարածքում կալանավորված կամ ձերբակալված անձանց ուղեկցման համար պատասխանատու են համապատասխան ուղեկցող ստորաբաժանումները»: Այսինքն` կալանավորվածներին դատարաններում ուղեկցում են ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնք փաստացի փախցրել են ձերբակալված ամբաստանյալին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ոստիկանությունն ինչ է մտածում այս կապակցությամբ, ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Նշված միջադեպով ծառայողական քննություն է կատարվում»:
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ