Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հնարավոր է համարել Եվրամիության հետ Վրաստանի մաքսիմալ ինտեգրումը, սակայն՝ առանց անդամակցության:
«Վրաստանը չի անդամակցի Եվրամիությանը, դա անհնար է: Այդուհանդերձ, մենք պետք է ամեն ինչ անենք Վրաստանը ԵՄ-ին մերձեցնելու համար, որպեսզի վրացական երիտասարդության շփումները եվրոպացիների հետ ավելի ինտենսիվ դառնան: Դրանում էլ հենց կայանում է ասոցացման պայմանագրի իմաստը», – նշել է քաղաքական գործիչը:
Բարոզուն հայտնել է Վրաստան կատարելիք իր այցի մասին, որի ընթացքում հուլիսի 27-ին նախատեսվում է ասոցացման պայմանագրի ստորագրումը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Եվրահանձնաժողովի նախագահը հիշերել է, որ ԵՄ-ն Վրաստանին օգնություն տրամադրող հիմնական դոնորներից է: Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ԵՄ-ն Թբիլիսիին 150 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել: