Լոռու մարզի համայնքներում 2011թ-ին բյուջեի հավաքագրման ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն եղել: Այս մասին հունվարի 23-ին խորհրդակցության ընթացքում ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը` նշելով, որ պատճառը սեփական եկամուտների հավաքագրման ցածր տոկոսն է: Խորհրդակցության ժամանակ մարզպետն անդրադարձել է գարնանացանի համար ձեռք բերված պարարտանյութին` խստիվ զգուշացնելով գյուղապետերին` ձեռնպահ մնալ այն 6000 դրամից առավել թանկ գնով վերավաճառելուց. «Եթե նման բան եղավ, էդ համայնքի ղեկավարը ոտով-գլխով պատասխան է տալու»: Մարզում նաեւ փորձելու են լուծել դիզվառելիքի հարցը` այն ըստ ժամանակացույցի եւ հերթականության գյուղացիներին վաճառելով 20 տոկոս էժան գնով:
ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ