Թաիլանդում պարեկային ժամ է սահմանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի զինվորական հրամանատարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում պարեկային ժամ սահմանելու մասին. տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Պարեկային ժամը կգործի տեղական ժամանակով ժամը 22:00-ից մինչև 5:00-ը:

Ավելի վաղ զինվորականները հայտարարել են, թե իրենց վրա են վերցնում պետության կառավարումը: Այս պետական շրջադարձը Թաիլանդում 12-րդն է՝ 1932-ից սկսած:

Զինվորական ղեկավարությունը նշել է, որ նրանց որոշումը չի անդրադառնա Բանգկոկի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա: Թաիլանդում իշխանափոխությանն ուղղված բողոքներն ընթանում են կես տարուց ավելի: Վերջին ամիսների ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է 28 մարդ:




Լրահոս