
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթում Մադրիդի «Ռեալ»-ի հետ սպասվող եզրափակչի մասին:
Արգենտինացի մասնագետը կարևորել է այն, որ թիմը պետք է կարողանա քողարկել թույլ կողմերը:
«Այդ խաղում կարևոր է հնարավորինս արդյունավետ օգտագործել ուժեղ կողմերն ու քողարկել բացերը: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի: Բոլոր խաղացողները հստակ գիտեն իրենց առաջադրանքը խաղադաշտում: Ինչ վերաբերում է մրցակցի մարտավարությանը, կնշեմ, որ նման կազմով ցանկացած մարտավարություն վտանգավոր է»,-նշել է Սիմեոնեն: