
«Սովորական վիճաբանություն է, որ միշտ էլ կա երիտասարդ ուսանողների միջեւ»:
Զարմացնում է Ներսես Նազարյանը, ու թվում է, թե նա ոչ թե Երեւանի ոստիկանության պետն է, այլ հեռավոր գյուղում ապրող անտեղյակ մի քաղաքացի, ով պարզապես կարծիք է հայտնում: Սովորական վիճաբանություն սովորաբար լինում է, ասենք, ինչ-որ քննությունից առաջ, երբ ուսանողները հարցաթերթիկի բովանդակության վերաբերյալ տարակարծություն են ունենում: Իսկ կրակոցներով ուղեկցվող ավելի քան 100 հոգանոց «ռազբորկան» հաստատ դժվար է սովորական վիճաբանություն համարել: Դեռ լավ է, որ նման իրադարձություններ մեր քաղաքում ամեն օր տեղի չեն ունենում, այլապես դժվար կլինի ամեն անգամ ինչ-որ հրաշքով զոհերից խուսափել: