
Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում ութերորդ տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանին եւ 6 միավորով գլխավորում է աղյուսակը: Հարությունյանը 5,5 միավորով ընթանում է երկրորդ տեղում:
ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունի 4,5 միավոր: Հայկը մրցաշարի միակ մասնակիցն է, որը չի կրել ոչ մի պարտություն: