Վերնիսաժի հայտնի դեպքերը հասարակական լայն հնչեղություն են ստացել:
Armlur.am-ը փորձեց պարզել մեր համաքաղաքացիների կարծիքը տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, մասնավորապես, ինչպես կվարվեին նրանք պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի փոխարեն:
Մարդիկ, բնականաբար, դատապարտում էին կատարվածը և շեշտում կարևոր մի հանգամանք`պետք է լսել բոլոր կողմերին և սպասել նախաքննական մարմնի գնահատականներին:
Մանրամասները`տեսանյութում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժ տոնավաճառի տարածքում կրակոցներ էին հնչել, որի պատճառով հինգ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Գործով որպես կասկածյալ կալանավորվել է ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը:
Սոնա Դավթյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան