ԴԱՏԱՎՈՐԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ «ՊԼՍՏՈ՞ՒՄ ԵՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի` հանցագործության մեջ մեղադրվող ազգականների վիճակը կարծես թե աստիճանաբար թեթեւացվում է:
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եղբորորդիներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները Հրաչյա Պետրոսյանի հետ միասին 2009-ի նոյեմբերի 5-ի երեկոյան Գավառ քաղաքի Ազատության փողոցում` մարդաշատ վայրում, սեւ «Ջիփ»-ի պատուհանից կրակահերթեր էին արձակել «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի մեջ գտնվող հայր եւ որդի Հակոբ (Փռի Կակո) եւ Հովսեփ Հովհաննիսյանների եւ Սպարտակ Զարգարաղոյանի ուղղությամբ: Կրակահերթերից հրազենային վնասվածքներ էին ստացել 23-ամյա Հովսեփը եւ 21-ամյա Սպարտակը:
Կրակոցներից հետո Մարտիրոսյան եղբայրները մոտ մեկուկես տարի անց` 2011-ի մարտի 14-ին, կալանավորվեցին: Նրանցից Արամ Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մեկ ուրիշ անձի ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք փոխադրելուն դրդելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ երկու եւ ավելի անձանց սպանության փորձ կատարելու համար: Արթուր Մարտիրոսյանին եւ Հրաչյա Պետրոսյանին առաջադրվել են նույն մեղադրանքները, բայց առանց դրդչության մասի:
Անցյալ տարեվերջին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ասատրյանը 38-235 հոդվածի 1-ին մասով Արամ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել եւ այդ մասով գործի վարույթը կարճել էր` կրկին համաներման ակտով: Բայց արդյոք համաներումն այս դեպքում կիրառելի էր, եթե Արամ Մարտիրոսյանին առաջադրված է նաեւ սպանության փորձի (34-104) մեղադրանք, որի վրա համաներումը  չի տարածվում…

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս