Այսօր կհրապարակվի «Գնաճի հաշվետվությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 23-ին, հրապարակվելու է 2014 թ. 2-րդ եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը», որում ներառված է նաեւ ընթացիկ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Ծրագիրը ենթադրում է 2-րդ եռամսյակում առավել ընդլայնողական դրամավարկային քաղաքականություն, քանի որ գնաճը եւ տնտեսական ակտիվությունը գնահատվում են ավելի ցածր, քան ԿԲ նախկին կանխատեսումներն էին:

ԿԲ-ն ս/թ մայիսի 13-ին արդեն իսկ իջեցրել է վերաֆինասավորման տոկոսադրույքը 0.25 կետով՝ մինչեւ 7.25 տոկոս՝ նախորդ տարվա 4-րդ եռամսյակից իրականացվող տոկոսադրույքի շարունակական նվազեցումը հասցնելով 125 բազիսային կետի:




Լրահոս