Ծեծկռտուք և կրակոցներ՝ Կոտայքի մարզում. դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի «պրեդախրանիտել». shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 22-ին, ծեծկռտուք և կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք մտնող ճանապարհահատվածի, Աբովյան քաղաքի անունը կրող քարե ցուցանակի հարևանությամբ գործող բենզալցակայանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի պահպանակը (պրեդախրանիտելը ): Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է կանչվել Բալահովիտի գյուղապետը, մի հոգու տեղափոխեցին ոստիկանության Կոտայքի բաժին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ծեծկռտուքից առաջ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենանյով, ինչ-որ անձիք մոտեցել են բենզալցակայանին, ծեծի ենթարկել 2 հոգու, որից հետո դիմել են փախուստի:

 

Մանրամասն` այստեղ:




Լրահոս