Տավուշի մարզխորհրդի նիստում համայնքների ղեկավարները հայտարարեցին, որ համայնքների անասնաբույժների հետ աշխատանքային պայմանագրեր դեռեւս չեն կնքվել: Նոյեմբերյանի սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանն ասաց, որ ընտանեկան նպաստ նշանակելու համար ընտանիքներին պատկանող անասունների գլխաքանակի մասին համայնքների անասնաբույժների տրամադրած տեղեկանքները կնքված չեն եւ իրենց համար դժվար է որոշել` դրանք իրական են, թե կեղծ: Մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ հավելեց, որ ամեն տարվա սկզբին համայնքների անասնաբույժների աշխատանքային պայմանագրերի եւ նրանց աշխատավարձի հետ կապված խնդիրներ են ծագում: Իրավիճակը հիշեցնում է ամերիկյան «Արջամկան օրը» ֆիլմը, երբ ամեն օր վիճակը կրկնվում է:
Տավուշ