Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ցամաքային գործող ճանապարհը փակ է․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող Ռազմա-վրացական ճանապարհը առաջիկա ամիսներին փակ կլինի։ Պատճառը մայիսի 17-ին Վրաստանի Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհին՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքն է։

Դրա հետևանքով փակ է նաև ռուս-վրացական Վերին Լարսի անցակետը։ Այս մասին երեկ հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Նշենք, որ դա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային գործող ճանապարհն է և խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար։ Հենց այս ճանապարհն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հիմնական մասը, իսկ վերջին տարիներին այս ճանապարհով ինտենսիվ ուղևորափոխադրումներ էին կատարվում երկու երկրների միջև։

150 մետր երկարություն, 70 մետր լայնություն և 40 մետր խորություն ունեցող այս փլվածքի պատճառով վնասվել է նաև Ռուսաստան-Հայաստան գազատարը, որով ապահովվում է Հայաստանի գազամատակարարման հիմնական ծավալը՝ մոտ 90 տոկոսը։ Գազատարի վերականգնումը, մեր տեղեկություններով, ավելի շուտ կավարտվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս