«Ես ոչ արդյունավետ եմ համարում ակումբի ձեւաչափը»․Արամ Սարգսյան․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանն արձագանքել է նախկին վարչապետների ակումբ ստեղծելու գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին՝ ասելով. «Ես ակումբային մարդ չեմ։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ միայն հակառակ մոտեցումների՝ իշխանություն եւ ընդդիմութուն հակադրության եւ, ամենակարեւորը, փոխադարձ վերահսկողության արդյունքում է, որ ուժեղ է պետությունը, եւ շահում է հասարակությունը: Դա է ժողովրդավարության հենքը, ոչ թե հակառակը, որ, ասենք, ես ու Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մեկ դառնանք ու փորձենք խնդիր լուծել: Հետեւաբար՝ ես ոչ արդյունավետ եմ համարում ակումբի ձեւաչափը եւ չեմ անդամակցի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս