Հայաստանի անունը հայտնվել է «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի մասնակիցների ցուցակում, չնայած ըստ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի` դա դեռ չի նշանակում, որ մենք անպայման մասնակցելու ենք, պարզապես հետեւում ենք կարգին: Մեր երկրի անունը ցուցակում գրվելուց հետո տարբեր սոցիալական կայքերում սկսվեցին քննարկումներն այն մասին, թե վերջապես ով կգնա Բաքու այս տարի: Ձայների մեծամասնությամբ հավանական թեկնածու ընտրվեց Սիրուշոն, ով, ի դեպ, «Եվրատեսիլ»-ին մասնակցելու փորձ ունի: Իմանալով այս ամենի մասին` երգչուհին չի զլացել եւ «Ֆեյսբուք»-ի իր էջում թողել է հետեւյալ գրությունը. «Անկեղծորեն ուզում եմ հայտնել հիացմունքս եւ շնորհակալությունս ձեր հավատի, սիրո, նվիրումի եւ այն մեծ վստահության համար, որ «Եվրատեսիլ-2012»-ին որպես ներկայացուցիչ` դարձյալ ցանկանում եք տեսնել ինձ: «Եվրատեսիլ 2008»-ի` իմ մասնակցությունից հետո նորից մասնակցելու ցանկություն ինձ մոտ երբեք չի եղել, ինչպես նաեւ այս տարի»:
ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ