«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ապակյա տարաների արտադրության իմաստով գրեթե մենաշնորհային դիրք ունեցող եւ հանրությանը որպես Շշի Մելո մականունով հայտնի ԲՀԿ-ական պատգամավորն իր ունեցվածքի եւ գույքի հայտարարագրում ոչ մի սեփականություն չի նշել: Նրա դրամական միջոցները կազմում են 663 մլն 862 հազար դրամ: Նա մեկ տարվա ընթացքում 70 մլն դրամից ավելի եկամուտ է ապահովել: Այդ ամենը գոյացել է աշխատավարձից, գույքը օտարելուց ստացված եկամուտներից, տրված փոխառություններից ստացված տոկոսից: Ի դեպ, բացի գույք չհայտարարագրելու սովորույթից, պատգամավորը նաեւ ԱԺ-ում չխոսելու սովորույթ էլ ունի եւ այսքան տարիների ընթացքում ընդամենը մեկ քաղաքական հայտարարություն է արել, երբ դիմում գրեց ՕԵԿ խմբակցության ղեկավարին` խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ. «Առաջինը ես եմ դիմում գրել ու դուրս եկել ՕԵԿ-ից, երբ իմացել եմ, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Ես ուզեցել եմ մնալ կոալիցիայում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: