«Էխո Մոսկվի» ռադիոընկերության, «Ինտերֆաքս», «Ռիա Նովոստի» գործակալությունների եւ «Օգոնյոկ» պարբերականի աջակցությամբ կազմվել է ՌԴ ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակը, որի առաջատարն է Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, նրան հաջորդում են երգչուհի Ալլա Պուգաչովան եւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: Ազդեցիկ կանանց տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ ՌԴ նախագահի կինը` Սվետլանա Մեդվեդեւան, տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան, առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովոն: Զարմանալի եւ նույնիսկ ծիծաղելի է սկանդալային հաղորդավարուհու` Քսենիա Սոբչակի ներկայությունն այդ ցուցակում, բայց արի ու տես, որ նա յոթերորդ տեղում է: Նրան հաջորդում են Մոսկվայի քաղաքային խորհրդի նախագահ Օլգա Եգորովան եւ մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան: Տասնյակը եզրափակում է Լյուդմիլա Ալեքսեեւան` Հելսինկյան ընկերության Մոսկվայի ղեկավարը:
ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՌՈՒՍ ԿԱՆԱՅՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ