«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Տիգրան Սարգսյանն առանձնապես ցանկություն չի ունեցել անցնելու դիվանագիտական աշխատանքի, ցանկացել է մնալ Հայաստանում, «պայքարել», սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է «գնալ, անդարդ գլուխը նոր դարդի տակ չդնել», մասամբ էլ թույլ տալ, որ Հովիկ Աբրահամյանն ազատ աշխատի, տեսնենք` ինչ է լինում: Ասում են նաեւ, թե վերեւներում նույնպես համոզված են, որ Աբրահամյանն առանձնապես չի հաջողելու, որովհետեւ ու, առաջին հերթին, փող չկա, փող տվող` նույնպես»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: