Կիրակի օրն ավարտվեց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց չեմպիոն դարձավ օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որն իրավունք է ստացել ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում: Նա վերջին տուրում բավական լարված պարտիա անցկացրեց ու հաղթեց Հայաստանի 2011թ. չեմպիոն, աշխարհի թիմային չեմպիոն գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանին: Վերջինս գրացվեց 2-րդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի, իսկ երիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը` 3-րդ տեղը: Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոնուհի դարձավ գրոսմայստեր Մարիա Կուրսովան: Քանի որ նա վարկանիշով ընդգրկված է կանանց հավաքականում, հավաքականի 5-րդ անդամը դարձավ փոխչեմպիոնուհու կոչումը նվաճած Աննա Հայրապետյանը: Կանանց մրցաշարում երրորդ տեղը գրավեց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովան:
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ