Դատարանը մահվան է դատապարտել չինական նախկին ածխային մագնատ Լյու Խանին, որը մեղադրվում է կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:
Գործարարը մեղադրվում էր սպանության, զենքի ապօրինի շրջանառության և շորթման մեջ: Դատարանը մահվան է դատապարտել նաև Լյու Խանի կրտսեր եղբորը, որն ավազակախմբի անդամ էր:
Ընդհանուր առմամբ՝ հանցավոր խմբավորման մեջ ներգրավված է եղել 36 մարդ: Նրանք դատապարտվել են 11 տարուց մինչև ցմահ ազատազրկման. հայտնում է BBC-ն:
Ինչպես պարզել է հետաքննությունը, Լյու Խանն ու իր եղբայրը ավազակախումբ են ցտեղծել 1993-ին: Խմբավորման անդամներն ահռելի թվով հանցագործություններ են կատարել, այդ թվում՝ 9 սպանություն: