ՀԱՐՑ. Հանկարծակի հայտնաբերել եմ, որ 16 տարեկան տղաս ծխում է, նա խոստովանում է, որ դեռ ընդամենը մի քանի անգամ է ծխել: Հետաքրքիր է իմանալ, նույնիսկ երկու կամ երեք անգամ ծխելու դեպքում հնարավո՞ր է, որ մարդու մոտ նիկոտինից կախվածություն առաջանա, թե՞ դրա համար ինչ-որ ժամանակ է պետք:
գրադարանավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, մի քանի անգամ ծխախոտ օգտագործելուց մարդու մոտ չի կարող նիկոտինից կախվածություն առաջանալ, դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր: Սովորաբար կա հասկացություն. այն մարդն է ծխող համարվում, որն իր կյանքի ընթացքում ծխել է 100 գլանակ եւ ներկա պահին ծխում է, իսկ նախկին ծխող համարվում է այն մարդը, ով ծխել է 100 գլանակ եւ ներկա պահին ծխող չէ: Մոտավորապես 100 գլանակից հետո արդեն հաստատ առաջանում է կախվածություն, եւ մարդը սկսում է ծխախոտը կանոնավոր օգտագործել, բայց դե դա էլ առանձին հասկացություն է:
դեմ պայքարի ծրագրի համակարգող
Ալեքսանդր Բազարչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծխելն այնպիսի չարիք է, որ այդ սովորությունն ունեցողները մինչեւ անգամ կատեգորիաների են բաժանվում: Որքան էլ հակածխախոտային քարոզչություն իրականացվի մեր երկրում, միեւնույն է, վիճակագրությունը փաստում է, որ ծխողների թիվը չի նվազում: