«Աջ սեկտորը» 30 ուկրաինացի զինվորականի է գնդակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աջ սեկտորը»-ի գրոհայինները ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինների հետ բանակցությունների ժամանակ Պրիվոլյե բնակավայրում գնդակահարել են 30 ժամկետային զինծառայողների, որոնք հանձնել էին զենքը և անցել բնակչության կողմը: Այդ մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, մամլո ասուլիսում հայտարարել է աշխարհազորայինների ջոկատի ղեկավար Օստապ Չորնին:

Նրա խոսքով՝ տեղեկություն է ստացվել, որ զինվորականները պատրաստվում են գրոհել քաղաքի վրա: Նրանց հետ բանակցությունների են գնացել մի խումբ մարդիկ, զինվորական շարասյունը հետևից շրջափակել են քաղաքացիական անձինք, որոնց թվում են եղել կանայք և երեխաներ:

«Բանակցությունների ընթացքում կրակոցներ են սկսվել, և Լուգանսկի բանակի 7 ներկայացուցիչ սպանվել է, 16-ը՝ ստացել ծանր վնասվածքներ» – հայտնել է Օստապ Չորնին:

«Բանակցությունների ժամանակ այդ բրիգադից (ուկրաինական բանակի. – ИТАР-ТАСС) 30 մարդ հանձնել է զենքը և գնացել բնակչության մոտ: Վերջին տվյալներով՝ «Աջ սեկտորի» մարտիկները գնդակահարել են նրանց», – հավելել է աշխարհազորայինը:




Լրահոս