
Կալիֆորնիայում տղամարդուն մեղադրել են իր ընկերուհու 15-ամյա դստեր առևանգման մեջ, ինչպես նաև այն բանում, որ նա աղջկան անազատության մեջ բռնի պահել է 10 տարի:
Իսիդրո Գարսիային մեղադրել են նաև երեխային բռնաբարելու և նրա հանդեպ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ: Կինը, որն այժմ 25 տարեկան է, հայտնել է ոստիկանությանը, որ իրեն թմրանյութեր են ներարկել, ստիպել են ամուսնանալ Գարսիայի հետ և նրանից երեխա ունենալ:
Տղամարդուն կդատեն մոտ օրերս: Նրան մեղավոր ճանաչելու դեպքում առավելագույն պատիժ կարող է սահմանվել 19 տարվա ազատազրկումը. տեղեկացնում է BBC-ն: