Ռ. Հակոբյանը վարչապետին նմանեցրեց Գևորգ Մարզպետունուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին համեմատեց Գևորգ Մարզպետունու հետ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները ցանկացան պարզաբանել համեմատության պատճառները:

«Կարծում եմ, որ «Գևորգ Մարզպետունի»-ն բոլորդ կարդացել եք, և այնտեղ ենթավերնագիր էլ կա, որ մի ծաղկով գարուն չի գա: Ես դա նկատի ունեի», – նշեց նա:

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած Կառավարության ծրագրի քվեարկությանը՝ նա նշեց, որ երեկ կառավարության ծրագրի քվեարկությանն ավելի քիչ պատգամավորներ են եղել, քան քվեարկության արդյունքներն են ցույց տալիս: Պատգամավորի խոսքով` դա նշանակում է, որ  դահլիճում առկա պատգամավորներն ավելի քիչ են եղել, և ներկաները քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն:




Լրահոս