
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ-Տեր Պողոսյանը երեկ տեղափոխվել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Ըստ Տեր-Պողոսյանի փաստաբանից վերջերս ստացած տեղեկությունների` դատապարտյալը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄն-ում բուժվել է: Տեր-Պողոսյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու լուրը հաստատել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, բայց դժվարացավ ասել, թե որ հիվանդանոց են տարել, այնտեղ որքան կպահեն և ընդհանրապես երբևէ կվերադարձնե՞ն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, թե ոչ: Երեկոյան հիվանդանոցից թերթին տեղեկացրել են, որ Տեր-Պողոսյանը գտնվում է հիվանդանոցի կոլոպրակտալոգիայի (աղիքային հիվանդությունների բուժման) բաժանմունքում և այսօր առավոտյան վիրահատվելու է: