
Թերթի տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում ներկայացված կլինեն նաև կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ի ցուցակում կհայտնվի Ավետարանչական համայնքի ներկայացուցիչը: Օրաթերթը նկատում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, ՀՀԿ-ում համոզված են, որ ավետարանչականները կոմպակտ ձայներ ունեն` շուրջ 60.000, ուստի պատրաստվում են իրենց ցուցակ ներգրավվել ավետարանչականների ալյանսի քարտուղար Ռաֆայել Գրիգորյանի որդուն` Արեն Գրիգորյանին, որը Երևանի պետական համալսարանի ասպիրանտ է: Այս քայլը, ըստ ՀՀԿ-ականների, կշոյի ավետարանչական համայնքին, որոնք ավանդաբար ազդեցիկ են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: “”Առավոտի”” հարցին` համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունն իրականությանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. “”ՀՀԿ-ն դեռևս ցուցակ չունի, և ոչ էլ նման քննարկումներ կան””: